08/11/2025

Երևանյան նախակրթարաններում գործում է «միասնական ճաշացանկ» ծրագիրը. Տեսանյութ

Դեռևս նախորդ տարվանից՝ Երևանի համայնքային մանկապարտեզներում, Երևանի քաղաքապետարանի կողմից անցկացվում են սննդի որակի ամենօրյա մշտադիտարկումներ:

Ինչպես հայտնել են քաղաքապետարանից, այժմ երևանյան նախակրթարաններում գործում է «միասնական ճաշացանկ» ծրագիրը: Ուշադրության կենտրոնում են սանիտարահիգիենիկ պայմանները:

Վերահսկիչ այցեր են կազմակերպվում նաև մատակարար ընկերություններ՝ ստուգելով արտադրանքի որակը: Դրանք էականորեն նպաստում են մանկապարտեզներում սննդի որակի և երեխաների առողջապահական մակարդակի բարձրացմանը:

Առավել մանրամասն՝ տեսանյութում: