Հայաստանի գործող իշխանությունները, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, Ադրբեջանի հետ հարաբերություններում շարունակաբար գնում են բացառապես միակողմանի զիջումների ճանապարհով:
Ըստ այդմ, այս ամենից դժգոհ հանրությունը, որը բացարձակ մեծամասնություն է կազմում, ակնկալում է այլընտրանքային առաջարկներ ընդդիմադիր ուժերի կողմից, թե ինչպես են պատկերացնում առկա խնդիրների կարգավորումը իշխանության գալու պարագայում։
«Փաստ» թերթի տեղեկություններով, «Ապրելու երկիր» կուսակցությունը միջազգային փորձագետների հետ աշխատում է այլընտրանքային փաստաթղթի վրա, որը առաջիկայում ներկայացվելու է լայն քննարկման՝ որպես Ադրբեջանի հետ առկա խնդիրների կարգավորման ճանապարհային քարտեզ։ Մեզ հայտնի դարձավ, որ փաստաթղթում առկա են լուծումներ ճանապարհների ապաշրջափակման, սահմանազատման, արցախցիների իրավունքների և գերիների վերադարձի մասով։
Բաց մի թողեք
Գևորգ Պապոյանը ՆԳ նախարարի արածը փորձում է իրեն վերագրել․ ի՞նչ է բանակցել Արփինե Սարգսյանը վրացական կողմի հետ
Հինգ քայլ՝ իշխանությունը պահելու համար
Հիմա որ սկսել են քիչ կրակել, այդ չկրակած ժամանակ մի քիչ շունչ ենք քաշում