Ալիևների ընտանիքը ձեռք է բերել Թուրքիայի Մուղլա քաղաքում գտնվող հինգաստղանի Mandarin Oriental Bodrum հյուրանոցի 50% բաժնեմասը՝ կատարելով 500 միլիոն եվրոյի ներդրում։
Դրա մասին հաղորդում է Türkiye Today-ը։
Գործարքը, որը կնքվել է թուրքական Astas Holding կառուցապատող ընկերության հետ համագործակցությամբ, իրականացվել է Pasha Holding-ի միջոցով, որի խոշորագույն բաժնետերերն, ըստ որոշ տեղեկությունների, Լեյլա և Արզու Ալիևաներն են՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի դուստրերը, ինչը ներդրումն ուղղակիորեն կապում է երկրի իշխող ընտանիքի հետ։

Բաց մի թողեք
Հայաստանը կընդգրկվի Բաքու–Թբիլիսի–Կարս երկաթգծի նախագծո՞ւմ
Խիստ լարված իրավիճակ. Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհը վարորդները փակել են. Տեսանյութ
Նոր արգելանք՝ հայկական ապրանքների համար․ ՌԴ-ն ցանկ է հրապարակել