Ակնհայտ է, որ միջանցքի հանձնման գործընթաց է սկսվել: Այս մասին ասել է «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը:
«Բնականաբար, երբ հանրությանը տրամադրենք ճիշտ տեղեկատվություն, այդ ժամանակ հանրությունը կըմբոստանա, չի կարող ուղղակի հաշտ լինել միջանցքի տրամադրման հետ: Անկախ նրանից Նիկոլ Փաշինյանը դրա անունը կդնի «խաղաղության խաչմերուկ», մեր հանրության սիրելի Ֆրանսիան դրան կանվանի ճանապարհի ապաշրջափակում և կողջունի, այնուամենայնիվ, դա միջանցք է:
Քանի գաղտնազերծված չեն այդ պայմանագրի կետերը, այսինքն միայն մասնագետներն են կարողանում դատողություններ իրականանցել և կանխատեսել, թե ինչպիսին դա կարող է լինել և ինչ բացասական հետևանքների դա կարող է հանգեցնել, Նիկոլ Փաշինյանը փորձելու է ցրել այդպիսի ինֆորմացիայի տարածումը և փորձի ցույց տալ, թե եկեղեցին ու Կաթողիկոսը շատ ավելի էական չարիքներ են, քան միջացնքի հանձնումն է»,- ասել է նա:
Բաց մի թողեք
Ձեզ այժմ տվել են Մասիսի նկարով և Մկոյով զբաղվելու ժամանակավոր օրակարգ, իսկ խորքում ․․․
Հայաստանում Թուրքիայի դեսպանի մրցույթը հայտարարվում է բացված
Քֆուրից անդին քննարկումներն ավելի լուրջ հարցադրումների են բերում