Վերականգնված միջոցների և Հարկ վճարողի միասնական հաշիվներին քրեական վարույթներով վերականգնվել է 74 միլիոն 630 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 28 միլիարդ 645 միլիոն 988 հազար դրամի վնաս:
Այս մասին հայտնել է ՀՀ գլխավոր դատախազությունը:
Կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 5-ի որոշման համաձայն՝ Գլխավոր դատախազությունում ամփոփվել են Վերականգնված միջոցների միասնական հաշվին և Հարկ վճարողի միասնական հաշվին քրեական վարույթներով վերականգնված դրամական միջոցների, ինչպես նաև որպես գույք փաստացի արգելադրված դրամական միջոցների վերաբերյալ տվյալները:
Այսպես.
Գործարկման օրվանից (2024 թվականի դեկտեմբերի 5) մինչև 2025 թվականի հունիսի 30-ը Վերականգնված միջոցների միասնական հաշվին փոխանցվել է 17.842.253.253 դրամ[1]:
2025 թվականի առաջին կիսամյակում, Հարկ վճարողի միասնական հաշվին փոխանցվել է 10.803.735.661 դրամ:
2025 թվականի առաջին կիսամյակում, Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթներով արգելանք է դրվել 509.997.000 դրամ արժողության գույքի վրա[2]:2025 թվականի հունիսի 30-ի դրությամբ,
Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթներով որպես գույք փաստացի արգելադրված դրամական միջոցների ընդհանուր ծավալը կազմել է 110.132.746 դրամ, 80.945 եվրո, 7.616.970 ԱՄՆ դոլար և 1.822.095 չեխական կրոն:

Բաց մի թողեք
Ծառուկյանի փեսա Կարապետ Գուլոյանից հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի շուրջ 1 մլրդ 300 մլն դրամ, բանկի 2000 բաժնետոմս, անշարժ գույքեր
Ինչ մեղադրանքներով են ձերբակալվել «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները
Մեկնարկել է Սամվել Կարապետյանի գործով դատավարությունը