Միացյալ Նահանգները պետք է փոխհատուցում վճարի Իրանին՝ իրանական միջուկային օբյեկտներին հասցված հարվածների համար։ Դա պետք է լինի նախքան Թեհրանի կողմից բանակցությունները վերսկսելու հարցում համաձայնություն տալը։
Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Աբաս Արաղչին՝ Financial Times պարբերականի փոխանցմամբ։
«Միացյալ Նահանգները պետք է նախ բացատրի, թե ինչու է հարձակվել մեզ վրա բանակցությունների ընթացքում եւ երաշխավորի, որ այլեւս նման բան չի տեղի ունենա։
Նրանք պետք է հատուցեն Իրանին՝ հասցված վնասի համար»,- ասել է նախարար Արաղչին։
Բաց մի թողեք
Պետական դավաճանություն, հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույք. Բաքվի դատարանը հրապարակել է Ռամիզ Մեհտիևի վճիռը. Լուսանկար
«Ես պետք է քեզ ստիպեմ թողնել ծխելը»․ Էրդողանը՝ Իտալիայի վարչապետուհուն․ Լուսանկար
Չեխիայի ապագա ԱԳՆ Տուրեկը հրապարակել է ռասիստական, քսենոֆոբ և սեքսիստական բնույթի գրառումներ