«ՀԵՑ»-ի գլխավոր տնօրենի տեղակալ, անվտանգության եւ վերահսկողության նորանշանակ տնօրեն Դավիթ Սարգսյանը իր աշխատանքային գործունեությունը սկսել է դրեսկոդ սահմանելով:
Հրապարակ թերթը գրել է․ Սամվել Կարապետյանից «ՀԵՑ»-ը խլելուց հետո նոր ղեկավարությունը փորձում է աշխատակազմին ցույց տալ, որ իրենք են այլևս այս հիմնարկում «ասողը»և ավելի լավ բան չեն կարողացել մտածել, քան դրեսկոդ սահմանելով ինքնահաստատվելը:
Դավիթ Սարգսյանը կենտրոնական գրասենյակի բաժնի պետին եւ բարձր պաշտոն զբաղեցնող աշխատակիցներին ուղղված մի զավեշտալի հայտարարություն է տարածել. «Այսուհետ անհրաժեշտ է աշխատանքի վայր ներկայանալ կոստյումով»: Կոստյումով ներկայանալուց բացի «ՀԵՑ»-ի աշխատակիցներին զգուշացրել են՝ աշխատասենյակներում չծխել, այլապես կենթարկվեն պատասխանատվության «Համաձայն «ՀԵՑ» ՓԲԸ ներքին կարգապահական կանոնների 4․1․18 կետեի պահանջներին ՝ ծխախոտ օգտագործել միայն՝ ընկերության բաց եւ (կամ) փակ տարածքներում ծխելու համար հատուկ հատկացված գոտիներում՝ ներառյալ ընդմիջումների ժամանակ հստակ կերպով առանձնացված ծխելու գոտիներում, աշխատասենյակներում ծխելը խստիվ արգելվում է։ Վերոգրյալ խախտումներ թույլ տված անձինք կենթարկվեն կարգապահական պատասխանատվության»,-գրված է հայտարարության մեջ։ ՀԵՑ-ի աշխատակիցներին «կոստյում պարտադրելն, այն էլ այս ամառվա շոգին, իսկապես զավեշտալի է՝ հատկապես պայմանավորված այն հանգամանքով, որ «ՀԵՑ»-ի գործունեության բնույթը տեխնիկական է, այստեղ ոչ դիվանագետներ են աշխատում, ոչ չինովնիկներ:
Ռոմանոս Պետրոսյանը երեւի մտադիր է նման մանիպուլյատիվ ճնշումներով զզվացնել ՀԵՑ-ի աշխատակիցներին, որպեսզի դիմում գրեն եւ ինքնակամ հեռանան աշխատանքից։
Բաց մի թողեք
Իրանում արձագանքը շատ մեծ է, իրենց դավաճանված են համարում. Բեգիջանյան
Ոչինչ հստակեցված չէ, միայն միջանցքը տալու, Մինսկի խումբը լուծարելու և Արցախի թեման այլևս երբեք չբարձրացնելու հարցերն են շտապ թղթին հանձնել
Հայաստանի վերջի սկիզբը դրվեց, նախիր ծափ տվեք. Ֆեյսբուքում օգտատերերը քննադատում են