ՀՀ Պետգույքի կառավարման կոմիտեն «Առավոտ» օրաթերթին նամակով տեղեկացրել է, որ խմբագրությունը պետք է լքի Մամուլի շենքը:
Հիշեցնենք, որ 1994 թվականից «Առավոտի» խմբագրությունը գտնվել է հենց Մամուլի շենքում: «2025թ. հուլիսի 11-ի դրությամբ պայմանագիրը միակողմանի կարգով դադարեցվել է Կոմիտեի կողմից։
Պայմանագրի վերակնքում նախատեսված չէ»,- ասվում է Պետգույքի կառավարման կոմիտեի պատասխանում։
«Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը «Հրապարակի» հետ զրույցում ասաց, որ իրենք արդեն նոր տարածքի փնտրտուքների մեջ են՝ հեռանում են Մամուլի շենքից. «Այն ողբերգության ֆոնի վրա, որը մեր ժողովրդի հետ տեղի է ունեցել, այդքան մարդ անտուն է մնացել, ես էլ իմ տանը առոք-փառոք ապրում եմ և ինչ-որ փոքրիկ անախորժությունից բողոքել՝ այ ինչ խեղճ եմ ես, ինձ հետապնդում են, նպատակահարմար չեմ գտնում խոսել»:
Արդյո՞ք սա դիտարկում է այս իշխանությունների կողմից լրատվամիջոցներին ճնշելու հավելյալ տարբերակ, Աբրահամյանն ասաց.«Հատկապես «Առավոտի» դեմ չեմ կարծում, բայց այս կառավարության վերաբերմունքը իր վերահսկողության տակ չգտնվող լրատվամիջոցների նկատմամբ, շատ մեղմ ասած, անբարյացակամ է»: Փորձելու են բողոքարկել այս որոշումը, թե ոչ՝ դեռևս հայտնի չէ՝ վերջնական որոշում չկա:
Հանրային քննարկումներում «Առավոտ» օրաթերթի դեմ իշխանությունների այս որոշումն ընկալվում է որպես ճնշում՝ ոչ իշխանական լրատվամիջոցների նկատմամբ:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյան նախկին «լրագրողը» հայց էր ներկայացրել նաև «Հրապարակ» օրաթերթի դեմ թղթակիցներից մեկի հոդվածում՝ իրենց հասցեագրված սովորական հարցադրումների համար, ինչը Փաշինյանը որակել էր զրպարտություն և փոխհատուցում՝ 1 մլն դրամի չափով, որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում։
Բաց մի թողեք
Ու մենք էլ չկորցնենք Սյունիքը՝ ճիշտ այնպես, ինչպես կորցրինք Արցախը
Իրանում արձագանքը շատ մեծ է, իրենց դավաճանված են համարում. Բեգիջանյան
Ոչինչ հստակեցված չէ, միայն միջանցքը տալու, Մինսկի խումբը լուծարելու և Արցախի թեման այլևս երբեք չբարձրացնելու հարցերն են շտապ թղթին հանձնել