Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը.
««Նախագահ Զելենսկին, որպեսզի ստանա այն ամենը, ինչ իրեն պետք է, պետք է պատրաստ լինի ստորագրել ինչ որ բան՝ պատերազմը դադարեցնելու համար»: Սա ԱՄՆ նախագահ Թրամպի հայտարարությունն է:
Իսկ ի՞նչ է պետք Զելենսկուն: Ի՞նչ նկատի ունի Թրամպը:
Հակված եմ կարծել, որ խոսքը անձնական անվտանգության մասին է: Ըստ ամենայնի, Թրամպը ակնարկում է, որ, եթե Զելենսկին ուզում է ստանալ անձնական անվտանգության երաշխիքներ՝ իսկ նա թերևս ներկայումս մի վիճակում է, որ ամենից շատ կարող է մտածել միայն այդ մասին, ապա պետք է լինի պատրաստ ստորագրել այն ամենի ներքո, ինչ պայմանավորվել են Թրամպն ու Պուտինը:
Ըստ էության, սա նույնիսկ վերջնագրային բնույթի հայտարարություն է: Համենայն դեպս, Թրամպը կարծես թե առաջին անգամ է ուղիղ խոսում այն մասին, որ, Զելենսկին պետք է ստորագրի «ինչ որ բան», եթե «ինչ որ բան» ուզում է ստանալ»։

Բաց մի թողեք
Ռուսաստանը ուղղորդում է Փաշինյանին, ինձ հայ ժողովուրդն է ուղղորդում. Սամվել Կարապետյան
Չեմ մտածում՝ Հայաստանում էդքան «շուն ու շանգյալ» ընտրող կա ․․․
Ինչու չեն հրապարակում Սահմանադրության տեքստը