11/08/2025

Նոր կադրեր՝ Ջենիֆեր Լոպեսի Հայաստան ժամանումից․ Տեսանյութեր

Հրապարակվել են նոր կադրեր Համաշխարհային աստղ Ջենիֆեր Լոպեսի Հայաստան ժամանումից:

Ջենիֆեր Լոպեսը ժամանել է Հայաստան: Լոպեսը մեր երկրում համերգով հանդես կգա համաշխարհային տուրի շրջանակներում:

Տեսանյութերն՝ այստեղ և այստեղ

Համաշխարհային ճանաչում վայելող փոփ երգչուհի Ջենիֆեր Լոպեսի երևանյան մենահամերգին միայն արտերկրից 15 հազար երկրպագու կմասնակցի: Այս մասին հայտնում է «Դոպինգ Սփեյս» ընկերությունը, որը զբաղվում է մենահամերգի կազմակերպմամբ:

«Համերգի այցելուներից միայն 15 հազարն արտերկրից է: Դա է պատճառը, որ մոտակա օրերին Երևանում ազատ հյուրանոց չկա։ Հայաստան ժամանած հյուրերի մի մասն էլ տեղակայվում է Ծաղկաձորի ու Սևանի հյուրանոցներում։ Բագրատաշենի անցակետում Հայաստան այցելողների մեծ հոսք կա, ինչը խցանումների պատճառ է դարձել»,- նշում են ընկերությունից: