Ադրբեջանական «Մինվալը» հոդված է հրապարակել՝ Ռուսաստանի Կալինինգրադ քաղաքը անվանվելով Քյոնիգսբերգ՝ ի պատասխան ռուսական պետական ՏԱՍՍ-ի երեկվա հաղորդագրության, որտեղ օգտագործվել էր Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաքի հայկական տեղանունը՝ Ստեփանակերտը։
Ազատություն ռադիոկայանը հայտնում է․ Մեկ այլ հոդվածում էլ Օրենբուրգ քաղաքը կոչվել է Օրինբոր, իսկ Վոլգա գետը՝ Իտիլյու։
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը պահանջել էր, որ ՏԱՍՍ-ը ներողություն խնդրի՝ Ստեփանակերտ անվան օգտագործումը համարելով «անհարգալից վերաբերմունք և վիրավորանք Ադրբեջանի տարածքային ամբողջականության նկատմամբ»։
Արտգործնախարարությունը զգուշացրել էր, որ եթե օգտագործվեն «նախկին անջատողական խամաճիկ ռեժիմի կողմից ընդունված անվանումները», Բաքուն իրավունք է վերապահում «Ռուսաստանում տարբեր տեղանունները կոչել իրենց պատմական անուններով»։
Միջադեպը ծագել էր, երբ Բաքուն ապամոնտաժել էր 2021 թվականին ռուս խաղաղապահների կողմից Լեռնային Ղարաբաղում տեղադրված ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու արձանը։ Մոսկվան դատապարտել էր այդ քայլը, պնդել, որ դա «անբարյացակամ վերաբերմունք է Ռուսաստանի նկատմամբ»։
Բաց մի թողեք
Էկոնոմիկայի նախարարությունը ջրամբարների կամ կաթիլային ոռոգման մասին տվյալներ չունի
Ֆուտբոլային անարխիա. ՀՖՖ ղեկավարությունը անգործության է մատնվել
ՀՀ իշխանությունը 28 մլն դրամ է ծախսել առեւտրային կցորդ ունենալու համար, մինչ Իրանին համոզում է, որ «Թրամփի ուղին» դեպի աշխարհ միակ ելքն է