15/10/2025

Երևանում բախվել են 22 համարի ավտոբուսը, «Նիսսան»-ը, բեռնատար «Կամազ»-ն ու ավտոցիստեռնը. Լուսանկար

Օգոստոսի 4-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, Մյասնիկյան պողոտայից դեպի Գայի պողոտա տանող ճանապարհահատվածում բախվել են Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 22 երթուղին սպասարկող ավտոբուսը, «Կամազ» և «ԳԱԶ» բեռնատարներն ու «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան:

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզվում է վարորդների ինքնությունը: