15/10/2025

Ջո Բայդենը ներկայումս համարվում է թոշակառու, վարում է համեստ կյանք, խուսափում է ճոխությունից. Լուսանկար

ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենը ներկայումս համարվում է թոշակառու։ Նա վարում է համեստ կյանք։ Խուսափում է ճոխությունից։

Օդանավով ճամփորդում է կոմերցիոն թռիչքներով։

Այս մասին հայտնում է Politico հանդեսը։ Պարբերականի տվյալների համաձայն, Բայդենի տրամադրության տակ կան երկու օգնականներ, ինչպես նաեւ՝ ԱՄՆ Գաղտնի ծառայության աշխատակիցների ոչ մեծ խումբ։

Նշենք, որ այս տարվա մայիսին հրապարակվել է լրագրողներ Ջեյք Թեփերի եւ Ալեքս Թոմփսոնի համահեղինակությամբ՝ Բայդենի մասին պատմող մենագրությունը։

Հիշեցնենք, որ ներկայումս ամերիկյան քաղաքական-հասարակական դիսկուրսում շատ է խոսվում այն մասին, թե որքանով է Բայդենը եղել աշխատունակ իր նախագահության վերջին շրջանում, որքանով է ինքնուրույն որոշումներ կայացրել եւ այլն։

Նույնիսկ քննարկվում է այն, որ փոխնախագահ Քամալա Հարիսն ու Բայդենի տիկինը՝ Ջիլ Բայդենը այդ մասին հարցերի պատասխանելու համար պետք է հրավիրվեն Կոնգրես։

Ինչպես է ապրում Ջո Բայդենը այժմ՝ որպես թոշակառու