Թեհրանը մտահոգիչ հաղորդագրություններ է ստացել ադրբեջանական բանտերում Իրանի քաղաքացիների նկատմամբ վատ վերաբերմունքի մասին։
Այս մասին մամուլի ասուլիսում հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային, հաղորդում է «Ինֆոտեկա24» տելեգրամյան ալիքը։
«Սա կարևոր հարց է։ Մենք հաղորդագրություններ ենք ստացել Ադրբեջանի Հանրապետության բանտերում պահվող մեր քաղաքացիների նկատմամբ վատ վերաբերմունքի մասին։ Մենք բողոքի և մտահոգության բազմաթիվ նոտաներ ենք հղել Բաքվին։ Մենք օրինականորեն ակնկալում ենք բանտարկյալների նկատմամբ պատշաճ վերաբերմունք՝ մարդու իրավունքների սկզբունքներին համապատասխան», – իրանական «Թասնիմ» լրատվական գործակալությունը ասել է Բաղային։
Պաշտոնյան հիշեցրել է, որ Թեհրանի և Բաքվի միջև կա համաձայնագիր դատապարտյալներին փոխանցելու վերաբերյալ, և այդ հարցը գտնվում է Իրանի արտաքին գործերի նախարարության օրակարգում։

Բաց մի թողեք
Ինչպես Թրամփը հզորացրեց ԵՄ տեխնոլոգիական անկախության ջանքերը
Ինչ է Գերմանիան ակնկալում Հունգարիայից հիմա. Մագյարը այցելում է Մերցին
Ֆրանսիան արգելում է իսրայելական հարձակողական զենքի ցուցադրումը Eurosatory զենքի ցուցահանդեսում