Հայաստանի ազգային ագրարային համալսարանն իր շուրջ մեկդարյա պատմության մեջ առկա համակարգի բակալավրիատի ուսանողների թվով հասել է պատմական մինիմումի:
Այսպես, միասնական ընդունելության քննությունների արդյունքում 2022թ. ընդունվել են 41, 2023թ.՝ 60, 2024թ.՝ 52, իսկ 2025 թ. 69 դիմորդներ:
Այսինքն 4 տարվա ընթացքում ընդամենը 222 դիմորդներ: Առավել ողբերգական է պատկերը գյուղատնտեսական մասնագիտությունների գծով: Ընդունված 222 ուսանողներից ընդամենը 80-ը կամ 36 տոկոսն են ընտրել գյուղատնտեսական մասնագիտություններ (մնացածը՝ տնտեսագիտական կամ այլ մասնագիտություններ):
Համեմատության համար նշենք, որ բուհի քոլեջ տարեկան ընդունվում է 300-400 ուսանող: Այսինքն՝ ստացվում է, որ բարձրագույն ուսումնական հաստատության ուսանողների ճնշող մեծամասնությունը կազմում են միջին մասնագիտական ծրագրի ուսանողները: Համալսարանի դոցենտների ու պրոֆեսորների ուսումնական բեռնվածության մեծ մասը բաժին է հասնում հենց քոլեջին:
Ավելի պարզ ասած, ԿԳՄՍ և համալսարանի ղեկավարության ջանքերի արդյունքում Հանրապետության ագրարային միակ բուհը վեր է ածվել ագրարային քոլեջի:
Բաց մի թողեք
Ռուսաստանից քանի հայ վարորդի են «դեպորտ արել»
Փաշինյանը սկսեց գրոհը. հոգևորական է ձերբակալվել, թեմի առաջնորդի տուն են խուզարկել․ Լուսանկար
Ցանկանում են հուժկու գրոհով ինձ վախեցնել․ Հայկ Դեմոյան