«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի որդին՝ Շանթ Բագրատյանը, ծեծկռտուքի մասնակից է դարձել։
Պարզվում է, նա բերման է ենթարկվել ու տեղափոխվել Քննչական կոմիտե։ ՆԳՆ-ից էլ հայտնեցին, որ միջադեպից հետո կան ձերբակալվածներ։
«Միջադեպի երեք մասնակից ձերբակալվել են և բերման են ենթարկվել քննչական կոմիտե», – ասացին ոստիկանությունից: Sputnik Արմենիայի տեղեկություններով` Շանթ Բագրատյանը քաշքշուկի մեջ է մտել նաև պարեկների հետ, որոնք, դեպքի վայրում գտնվելով, միջամտել են։
Քննչական կոմիտեից հայտնեցին, որ մի խումբ անձանց կողմից կատարված խուլիգանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում երեկ 3 անձ ձերբակալվել է, որոնք, սակայն, ավելի ուշ ազատ են արձակվել, բայց նախաքննությունը շարունակվում է:
Պարզվում է, ձերբակալվածների թվում է եղել նաև Սերգեյ Բագրատյանի որդին Շանթ Բագրատյանը, որն այս պահին ազատության մեջ է:
Բաց մի թողեք
Վահագն Ալեքսանյանը անօրինական միջոց է նվիրել սեփական կուսակցությանը․ AntiCor
Ձերբակալվել են «Դերժավայի Արկադի»-ի տղան և ևս 9 հոգի. մանրամասներ
Էկոնոմիկայի նախարարությունը ջրամբարների կամ կաթիլային ոռոգման մասին տվյալներ չունի