Հայաստանի կենտրոնական բանկը շարունակում է Arca համակարգի խափանման պատճառների ուսումնասիրությունները:
Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարել է ԿԲ նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանը:
Ըստ նրա՝ խնդիրները պայմանավորված են եղել սարքի խափանմամբ։
«Սարքը տրամադրվել է շատ մեծ հեղինակություն ունեցող արտասահմանյան ընկերության կողմից, և թեև արտաքինից գործառուները ցույց են տվել, որ այն աշխատում է, փաստացի կապի հետ կապված որոշակի խնդիրներ են եղել։ Հիմա փաստացի հետազոտություններ են արվում, և մասնագետներ են հրավիրվել, որպեսզի հասկանան, թե ինչով է դա պայմանավորված։ Պետք է հասկանալ՝ ինչ պետք է անել, որ ապագայում նման բաներ չկրկնվեն»,- ասել է Նուրբեկյանը։
«Արմենիան Քարդ» ՓԲԸ-ն ավելի վաղ անդրադարձել էր համակարգի խափանումներին՝ նշելով, որ արձանագրվել են տեխնիկական խափանումներ, որոնք ժամանակավորապես ազդել են որոշ ծառայությունների հասանելիության վրա։
Խափանումները տեղի են ունեցել՝
2025թ․ հուլիսի 23-ին՝ ժամը 10:05-ից մինչև 16:50,
2025թ․ հուլիսի 29-ին՝ ժամը 11:46-ից մինչև 15:25:

Բաց մի թողեք
Իսրայելական ֆինանսական լրատվամիջոցը բացահայտում է Կիպրոսի հետ 150 միլիոն եվրո արժողությամբ ռազմանավերի գործարքի մասին տեղեկությունը
Ուկրաինային անհրաժեշտ է ևս 70 միլիարդ եվրո, բայց որտե՞ղից ԵՄ-ն կգտնի այդ գումարը
Հունգարիան հրաժարվում է սննդամթերքի գների սահմանափակումներից, որոնց դեմ էր ԵՄ-ն