«Կալանքի երկիր Հայաստան» վերտառությամբ ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել ԱԺ պատգամավոր Էլինար Վարդանյանը։
«Կալանքով պատժում են, կալանքով՝ խոշտանգում, կալանքով՝ նվաստացնում.
Սա է մեր իրականությունը, քաղցկեղի դեմ պայքարող ու մեկի կամքով «ահաբեկիչ» դարձած Աղվան Արշակյանին պատզապես խոշտանգում են: Սա էմոցիոնալ որակում չէ, սա իրավական գնահատական է: Եվրոպական կոնվենցիան է այդպես սահմանում: Բայց դեպի Եվրոպա ձգտող համակարգը եվրոպական արժեքների մասին հիշում է, երբ խոսքն իր շահերի մասին է և ոչ հասարակ մարդու:
Սա շատ նման է Մարիո Բենեդետտիի դահիճի մտորումներին՝ Իհարկե, քեզ սովորեցրել են, որ նպատակը արդարացնում է միջոցները, բայց հենց նպատակի մասին է, որ ամենաքիչն ես ստիպված մտածել։ Քո գործը՝ միջոցներն են, և դրանք պետք է լինեն ուժեղ, անողորմ ու արդյունավետ։
Վաղն ահաբեկչության հորինած գործը քանդվելու է, անհիմն հետապնդվողները, այդ թվում՝ Աղվան Արշակյանը, արդարացվելու են, մնալու եք դուք և ձեր խիղճը, և ոչ նպատակը, ոչ էլ միջոցները արդարացում չեն ունենալու»,- գրում է նա՝ իր գրառման մեջ նշելով Աղվան Արշակյանի փաստաբան Վարազդատ Հարությունյանին:
Բաց մի թողեք
Սա վերջնագրային բնույթի հայտարարություն է․ Բադալյան
Իշխանության տիրացածները այդպես էլ այդ կարողությունները չունեցան․ Սադոյան
Հայաստանի տարածքով ոչ մի միջանցք կոչեցյալ չի կարող ստեղծվել՝ իրանական կողմի հստակ դիրքորոշումը․ Ոսկանյան