Բաքվի բարբարոսական վարչախմբի գոյությունը և պատրանքային հզորությունը սնուցող նավթը դարձել է իսկական պատուհաս եվրոպացի գնորդների համար։ Այս մասին գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։
«Բաքվի նավթի քլորիդներով աղտոտվածության պատճառով Բաքու-Ջեյհան նավթամուղը, որը Բաքվի բռնապետի ռազմատենչությանն ու ծավալապաշտությանը, պատկերավոր ասած, արյուն մատակարարող հիմնական զարկերակն էր, կարող է դառնալ դեպի Եվրոպա փաստացիորեն թույն արտահանող խողովակ՝ անդառնալի հարվածներ հասցնելով Բաքվի բռնապետության։
Առանց այն էլ Ռուսաստանի և Իրանի հետ հարաբերությունները փչացած արհեստածին Ադրբեջանի համար սա լուրջ վտանգ է, քանի որ հօդս է ցնդում Եվրոպայի էներգետիկ, իբր, վստահելի գործընկերոջ և Ռուսաստանին այս առումով փոխարինողի «համբավը»:
Իսկ վերջինը հիմնական այն պատճառներից է, որը ստիպում էր եվրոպացիներին աչք փակել Բաքվում ժառանգաբար հաստատված ակնհայտ հակամարդկային և բռնապետական վարչախմբի բոլոր «քմահաճույքների» վրա, սկսած՝ Արցախի հայության էթնիկ զտումից, վերջացրած՝ քաղբանտարկյալների հսկայական թվով։
Կարող է զարմանալի թվալ, բայց փաստ է, որ 2020թ.-ից ի վեր միջազգային ասպարեզում Բաքվի բարբարոսական վարչախումբը երբեք չի եղել այսքան խոցելի և թույլ, ինչպես հիմա է»։
Բաց մի թողեք
Իրանը խստորեն պետք է հակադարձի Զանգեզուրի միջացքն այլ անվան տակ շահագործողներին․ Վելայեթի
Ինչ է թե հանկարծ պատերազմ չլինի, որ իրենք իշխանության մնան․ Ուլոյան
Սա Թրամփ-Ալիեւ գործարք էր, որում Փաշինյանը ընդամենը բուտաֆորիայի դեր ա խաղացել․ Զուրաբյան