Fastex Պրեմիեր լիգայի 2025/26 թթ. մրցաշրջանի երկրորդ տուրի «Արարատ» — «Վան» հանդիպման վայրը փոխվել է, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
«Օգոստոսի 9-ին նշանակված Fastex Պրեմիեր լիգայի 2-րդ տուրի «Արարատ» — «Վան» հանդիպումը տեղափոխվել է Աբովյանի Վահագն Թումասյանի անվան մարզահամալիր, քանի որ Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում խոտածածկի բարելավման հետ կապված աշխատանքներ են տարվում»,- նշված է «Արարատի» տարածած հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ օգոստոսի 3-ին «Հանրապետական» մարզադաշտում կայացել էր համաշխարհային մեգաաստղ Ջենիֆեր Լոպեսի երևանյան մենահամերգը։

Բաց մի թողեք
Ադրբեջանցի հովիվ է հատել Հայաստանի սահմանը
Ստեփանավանում ձերբակալված 14 անձանցից մեկը «Ուժեղ Հայաստան»-ի ցուցակը գլխավորող Արսեն Գևորգյան է. Լուսանկար
Համատարած ձերբակալություններ են «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում