Օգոստոսի 4-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել էր, որ իրեն ծեծել են, դանակով հարվածներ հասցրել ու կոտրել բջջային հեռախոսը։
Մեկնել էին օպերատիվ խմբեր։ Պարզվել էր, որ Աբովյանի բնակիչ 38-ամյա տղամարդը օգոստոսի 4-ին այցելել էր Աբովյանի Չափիչի 2-րդ հանրակացարանի բնակչին, կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում հափշտակել էր նրա «Այֆոնը», ձեռքով ու խոհանոցային դանակով հարվածել մարմնի տարբեր մասերին:
Նախաձեռնվել էր քրեական վարույթ՝ ավազակության հատկանիշներով: Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ծառայողները, ձեռնարկելով օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, պարզել են ավազակությունը կատարողի ինքնությունը։
41-ամյա տղամարդը նույն օրը Աբովյանի Զորավար Անդրանիկի փողոցում հայտնաբերվել ու ձերբակալվել է, ապա ներկայացվել նախաքննական մարմին:
Նա խոստովանել է արարքը։ Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիքն ու տուժողի բջջային հեռախոսը հայտնաբերելու ուղղությամբ։
Նախաքննությունը շարունակվում է:





Բաց մի թողեք
Աղջիկների վեճ՝ Բրյուսովի համալսարանում. ծեծկռտուքի բոլոր մասնակիցները ձերբակալվել են․ ՆԳՆ
Տեր Վազգեն Հովհաննիսյանի բնակարանի անձեռնմխելիության իրավունքի խախտում է տեղի ունեցել․ Լուսանկար
ՔԿ-ն հաստատեց՝ Արշակ Սրբազանի մասնակցությամբ տեսագրությունն իր հետ առնչություն չունի