11/08/2025

Խոշոր վթար, բախվել են «ՎԱԶ 2106» ու «ԳԱԶել», փլուզվել է դերասան Վաչե Թովմասյանի տատի տան պարիսպը, վիրավnրներ կան. Լուսանկար

Այսօր՝ օգոստոսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում:

Ժամը 07:20-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Կարբի գյուղի վարչական տարածքում բախվել են «ՎԱԶ 2106» մակնիշի և մարդատար «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն:

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիների:

Վթարի հետևանքով «ԳԱԶել»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, կոտրել բնակչի տան քարե պարիսպը, գազատար խողովակի երկաթե հենասյուները և կողաշրջվել:

Նշված տան բնակիչներն են նաև առաջինը օգնության հասել:

Վթարի փաստով Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Բարեբախտաբար գազի արտահոսք չի եղել:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մարդատար «ԳԱԶել»-ը փլուզել է դերասան, շոումեն Վաչե Թովմասյանի տատի տան քարե պարիսպը:

Blog Image