Օգոստոսի 1-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 12։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում տեղեկություն է ստացվել, որ «քթի ծայրի շրջանի այրվածք հարցականով» 4-րդ աստիճան, 3 շաբաթ ուշացած» «Այրվածքաբանության ազգային կենտրոն» բուժօգնության է դիմել մի քաղաքացի։
Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները պարզել են, որ բուժօգնության տեղափոխվածը Երևանի բնակիչ 32-ամյա Ելիզավետա Ա․-ն է, ում հուլիսի 11-ին «Տոնոյան» բժշկական կենտրոնում բժիշկ՝ Բագրատ Գևորգյանը վիրահատել է քթի խեցիների և միջնապատի հատվածներում, որից հետո նրա քթի ծայրի և խոռոչների շրջանում առաջացել են այրվածքի նմանվող վերքեր։
Դեպքի փաստով ոստիկանության Շենգավիթի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժին։
Բաց մի թողեք
Յուրաքանչյուր պատմություն եզակի է, չվերջացող պայքարի, մարդկային ուժի և հավատի վառ օրինակ է Աննան. Տեսանյութ
Հայաստանում բժիշկները փրկել են շնչահեձ եղած մեկ շաբաթական նորածնի կյանքը
«Արթմեդ» ԲԿ-ում 30 տարվա մանկավարժին վիրաբույժը սարքել է կես մարդ. բժշկական համայնքից հեռացնել նման «վայ» բժիշկներին