«Թուրքական կառավարության հաջորդ քայլը Ալիեւի կոշիկները լիզելով կառավարության շենքի վրա իրենց հարազատ ազերիների դրոշը կախելն է: Բայց որ ծակն էլ մտնեք, պախկվեք, հայ ազգում կգտնվեն թասիբով Թեհլերյանները ու ձեր գլուխները թռցնելու են ձեր լակոտների աչքի առաջ: Հլը վայելեք Ալիեւից տրված կռճոնները»,- այս գրառումը մեկ շաբաթ առաջ Սիվիլնեթի՝ «Եթե ՀԷՑ-ը պետականացվի, միանշանակ դա հատուցելի է լինելու» հրապարակման տակ թողել էր Ռոբերտ Քոչարյանի համակիր Լուսինե Ջամալյանը:
Վերջինիս այս մեկնաբանությունը Aravot.am-ի տեղեկություններով՝ հայտնվել է իրավապահների ուշադրության ներքո որպես բռնության կոչ ու սպառնալիք եւ ուսումնասիրվում է քրեական վարույթ նախաձեռնելու համար: «Հաստատ հակաիշխանական ինչ-որ բան եմ գրել, որ ուզում են քրեական գործ հարուցել:
Սա քաղաքացիներին լռեցնելու ձեւ է, որը իրենց մոտ չի ստացվի: Ամբողջ քաղաքացիներին տանելու են փակե՞ն, ո՞ւր են հասնելու այսպես, ի՞նչ են ուզում: Ինքը թաղելով, մեյդը փռելով քարոզարշավ արեց, իրավապահները չարձագանքեցին:
Ի՞նչ եմ գրել, կարող է գրած լինեմ թուրքի ստրուկներ եք, թուրքի դրածոներ եք, քեմալականներ եք, նման բաներ կարող է գրած լինեմ: Ես Ռոբերտ Քոչարյանի համակիր եմ ավելի քան 20 տարի, այս երկիրը երկիր է դառել միայն երկրորդ նախագահի շնորհիվ, հաղթանակներ ենք տեսել, առանց պատերազմի ենք ապրել, երկիր է զարգացել, մարդիկ լույս ու գազ են տեսել, արտաքին պարտք է նվազել…
Չեմ բացառում, որ համակիր լինելս էլ կապ ունի, որ քրեական վարույթ են ուզում նախաձեռնել, որովհետեւ ինքը այդ մարդու շողքից էլ, նկարից էլ է վախենում եւ ոչ միայն իր, այլեւ ազգային ցանկացած գործչի շողքից էլ վախենում է:
Թուրքի դրածոներից ամեն ինչ սպասելի է, եթե իմ հետեւից կարող են ընկնել մի մեկնաբանության համար, ես պատկերացնում եմ՝ այն առաջնորդներին ինչ են անում:
Այսինքն՝ «ժողովրդավարության բաստիոնում» քաղաքացին իրավունք չունի՞ իր կարծիքը հայտնել: Կրթվելը նորաձեւ է շրջանակներում մարդկանց նեղելով, բռնությամբ, գործից ազատելու պահանջով, ամեն տեսակի ռեպրեսիաներով տանում են շենքերը լցնում են, ցուցադրում են, իսկ քաղաքացին իրավունք չունի՞ իր կարծիքը հայտնել:
Իմ ձեռքին ի՞նչ կա, գրանատով գնացել եմ, սպանե՞լ եմ, ի՞նչ եմ արել»:
Բաց մի թողեք
Իրանում արձագանքը շատ մեծ է, իրենց դավաճանված են համարում. Բեգիջանյան
Ոչինչ հստակեցված չէ, միայն միջանցքը տալու, Մինսկի խումբը լուծարելու և Արցախի թեման այլևս երբեք չբարձրացնելու հարցերն են շտապ թղթին հանձնել
Հայաստանի վերջի սկիզբը դրվեց, նախիր ծափ տվեք. Ֆեյսբուքում օգտատերերը քննադատում են