Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ներկա փուլը սկսվել է Ռուսաստանի անմիջական աջակցությամբ և կենտրոնական դերակատարմամբ՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ին ամենաբարձր մակարդակով եռակողմ հայտարարության ընդունմամբ։
Դրա մասին նշվում է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի մեկնաբանության մեջ՝ Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների բանակցությունների առնչությամբ։
«Հարկ է հիշել, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ներկա փուլը սկսվել է Ռուսաստանի անմիջական աջակցությամբ և կենտրոնական դերակատարմամբ՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ին ամենաբարձր մակարդակով եռակողմ հայտարարության ընդունմամբ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների վերաբերյալ։ Տարածաշրջանում տեղակայվել է ռուսական խաղաղապահ զորախումբ, որը անփոխարինելի ներդրում է ունեցել իրավիճակի կայունացման գործում։ Մենք միշտ կհիշենք մեր խաղաղապահներին, որոնք զոհվել են ծառայողական պարտականությունները կատարելիս»,- ընդգծել է դիվանագետը։
Ադրբեջանի և Հայաստանի միջև հաշտեցումը պետք է ինտեգրվի տարածաշրջանային համատեքստում և հիմնված լինի շահերի հավասարակշռության վրա, նշել է ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան։ Նա նշել է, որ Վաշինգտոնում ԱՄՆ միջնորդությամբ անցկացված Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը արժանի է դրական գնահատականի։ Հարավային Կովկասում լուծումների որոնման գործում տարածաշրջանային խաղացողների ներգրավումը չպետք է նոր բաժանարար գծեր ստեղծի, ընդգծել է Զախարովան։
Ռուսաստանի Դաշնությունը լրացուցիչ կվերլուծի Վաշինգտոնի հայտարարությունները Հարավային Կովկասում տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ։ Հարավային Կովկասում հաղորդակցությունների ապաշրջափակման ոլորտում Ռուսաստանի Դաշնության մասնակցությամբ եռակողմ համաձայնագրերը շարունակում են արդիական մնալ, նշել է Զախարովան։
Բաց մի թողեք
Թրամփը կարող է ձգձգել բանակցություններն ու պայմանագրի կնքման գործընթացը, դա ձեռնտու է նաև Ալևին
Ալիևի քաղաքականությունը չափազանց լավ գիտեմ, այդ դերասանական խաղին հավատալու համար. Հայրապետյան
Չինաստան-Պակիստան-Ադրբեջան-Թուրքիա ռազմավարական համագործակցության «հետագիծ»