10/08/2025

Թրամփը ստացավ շոու, Ալիևը՝ ճանապարհ, Փաշինյանը՝ վերընտրվելու թուղթ, ինչ շահեց Հայաստանը․ Գալստյան

Լրագրող, քաղաքագետ Նարեկ Գալստյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ինչպես և սպասվում էր, Հայաստանն ու Ադրբեջանն ընդամենը ՆԱԽԱՍՏՈՐԱԳՐՈՒՄ են խաղաղության պայմանագիրը։

Դրա փոխարեն Հայաստանը ամերիկացիների կառավարմանն է 99 տարով հանձնում մի ճանապարհ/միջանցք, որը կապելու է Ադրբեջանն ու Նախիջևանը։

Թրամփը սրա արդյունքում ստացավ շոու, Ալիևը՝ իր հոր ու պապերի երազած ճանապարհը, Փաշինյանը՝ վերընտրվելու ռեալ հնարավորություններ՝ ունենալով ամերիկյան անվերապահ աջակցություն։

Հարց՝ ի՞նչ շահեց Հայաստանը»։