Հայաստանը ոչ թե ստացավ ցանկալի ու իրոք կարեւոր ապաշրջափակում, այլ նոյեմբերի 9-ի 9-րդ կետը փոխարինվեց «Թրամփի երթուղով»…
Անգամ քպ-ականների երազանքների պայմանագիրը չստորագրվեց, այլ նախաստորագրվեց, որ գնան «բզբզան» ՀՀ Սահմանադրության ու Ադրբեջանի մյուս պահանջների վրա։
Ոչ գերիների վերադարձ ստացանք, ոչ ապաշրջափակում, ոչ էլ ազատվեցինք Ալիեւի երազանքների ցուցակից:
Թե ինչ աղմուկ կանեն, դրանից իրողությունը չի փոխվում։
Բայց էս ամենը կարելի է փոխել, երբ մենք մեր երկրի արժեքը գիտակցենք ու դա կիրառել սովորենք, երբ մենք ձեւավորենք հայկական շահերով առաջնորդվող ղեկավարություն, երբ մենք՝ շարքային ՀՀ քաղաքացիներս, մեր ուժը տեսնենք: Դա հեշտ չի լինելու, բայց հանուն դրա արժի ջանալ ու անհոգնել աշխատել…
Տաթևիկ Հայրապետյան

Բաց մի թողեք
Արցախ, այսօր քո տոնը չէ միայն։ Այսօր մեր խղճի դատաստանի օրն է
Բիշքեկից հետո որն է հայ – ռուսական հարաբերությունների գլխավոր հարցը
Սեպտեմբերի 2-ը պարզապես օրացուցային օր չէ հայերի համար