09/08/2025

Թրամփն անտեսել է հայ ռազմագերիների մասին հարցը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անտեսել է «Բաքվում ապօրինաբար կալանավորված հայ քրիստոնյաների» մասին հարցը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ։

«Նախագահ Թրամփ, ունե՞ք ուղերձ հետապնդվող հայ քրիստոնյաների համար», – հարցրել է Սպիտակ տան դիմաց հավաքված լրագրողներից մեկը։

Ի պատասխան՝ Թրամփը ասել է՝ «շնորհակալություն» և մտել ներս։

Նա անտեսել է նույն հարցը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ։