Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մեծ հերթեր ՝ Բագրատաշենի մաքսակետում։
Լրագրողիս հետ կապ հաստատած տավուշցիներն ասացին․որ այսօր՝ օգոստոսի 9-ին մեծ հերթեր էին Բագրատաշենի մաքսակետում. Այսօրվա հերթը անմիջապես սկսվում։ է հայկական մաքսակետից։ Հերթի պատճառն այն է, Վրաստանի իշխանությունը նոր կարգ է սահմանել Հայաստանից Վրաստան մտնող ավտոմեքենաների 5 և ավել ուղևորների ցուցակների հետ կապված։
Տավուշի մարզի բնակիչները հայտնեցին՝ բացի այդ, վրացիները բացարձակ դանդաղ են աշխատում, նաև կոպիտ են, հեգնանքով են վերաբերվում հայերին։
Համեմատության համար նշենք, որ Հայաստանի սահմանը ավտոմեքենաները անցնում են 5 րոպեում, իսկ Վրաստանինը՝ 1.5 – 3 ժամում, թեև այն կազմում է ընդամենը 200 մետր տարածք»։
Բաց մի թողեք
Ռուսաստանից քանի հայ վարորդի են «դեպորտ արել»
Արտակարգ դեպք «Հրազդան» մարզադաշտում, լուսային կայաններից մեկի վրա տղամարդ է բարձրացել․ Լուսանկար
Երեխան, որի գլխին էր ընկել սղարանի մետաղական կոնստրուկցիան, մահացավ. Լուսանկար