10/08/2025

Վաշինգտոնի «խաղաղության» իրական գինը. Սուրենյանց

🏆 Շահող №1 – 🇦🇿 Ադրբեջան
✅ Ստացավ Զանգեզուրի միջանցքի միջազգային լեգիտիմացում․ հռչակագրում հստակ գրված է՝
«…Ադրբեջանի Հանրապետության հիմնական մասի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև Հայաստանի Հանրապետության տարածքով անխոչընդոտ հաղորդակցությունը…»
✅ Եվ, ամենաուշագրավը, հռչակագիրը ստորագրելով, իր անունը դրեց Սյունիքի ճանապարհի շահագործման փաստաթղթի տակ, ինչը նշանակում է՝ Ալիևը դե ֆակտո դառնում է այդ ճանապարհի «փայատեր»։
✅ Ստեղծեց քաղաքական հիմք ԼՂ հարցի վերջնական փակման համար․
«…միջազգային սահմանների անքակտելիությունը… երբեք չպետք է ենթակա լինի վերանայման…»
✅ Հասավ ԱՄՆ-ի կողմից 907-րդ բանաձևի կասեցմանը, ինչը թույլ է տալիս Վաշինգտոնին ուղիղ ռազմական և ֆինանսական աջակցություն ցուցաբերել Բաքվին,
✅ Նախօրեին կնքեց SOCAR–ExxonMobil նավթային խոշոր գործարք՝ ամրապնդելով էներգետիկ դաշինքը ԱՄՆ-ի հետ,
✅ Ստացավ նաև առավել վտանգավոր քաղաքական խոստումը՝ Ալիևի խոսքերով՝ «Հայկական կողմն ինքն է պատրաստակամություն հայտնել փոխելու Սահմանադրությունը»,
🏆 Շահող №2 – 🇺🇸 ԱՄՆ
💡 Իր վերահսկողության տակ վերցրեց TRIPP միջանցքի ծրագիրը․
«Հայաստանի Հանրապետությունն աշխատելու է… «Թրամփի ուղի» հաղորդակցության ծրագրի իրականացման շրջանակը սահմանելու նպատակով…»
💡 Նվազեցրեց Ռուսաստանի և Իրանի ազդեցությունը Հարավային Կովկասում,
💡Թրամփի համար ստացավ «խաղաղարարի» միջազգային իմիջ և PR։
🇦🇲 Հայաստան – ⏳ կարճաժամկետ դադար, բայց ոչ համակարգային հաղթանակ
➖ Խուսափեց ռազմական նոր էսկալացիայից,
➖ Ստացավ միայն ներդրումային խոստումներ և «տրանսպորտային հանգույց» դառնալու մասին բարձրաձայն PR, առանց որևէ կոնկրետ երաշխիքների կամ ամրագրված պարտավորությունների,
➖ Իրական, կենսական նշանակություն ունեցող հարցերում՝ անվտանգության, տարածքային ամբողջականության և ինքնիշխանության պաշտպանման ուղղությամբ, արդյունքներ չկան։
⚠️ Բայց Հայաստանի համար չլուծվեցին անգամ ամենահրատապ հարցերը
❌ Ապաշրջակման հստակ պայմաններ չկան,
❌ Բաքվում պահվող հայ գերիները չեն վերադարձվել,
❌ Հայաստանի որոշ տարածքների դեօկուպացիան չի իրականացվել,
❌ Եվ այժմ արդեն ոչ միայն Ադրբեջանի պահանջն է, այլև Երևանի ընդունած պարտավորությունը՝ փոխել Սահմանադրությունը։
💬 Հռչակագրի բովանդակությունն ու կողմերի հայտարարությունները փաստում են, որ Փաշինյանը համաձայնել է 99 տարով միջանցք տրամադրել Ադրբեջանին, ճանաչել նրա տարածքային ամբողջականությունը՝ առանց վերանայման հնարավորության, փակել ԼՂ հարցի միջազգային հարթակը, պատրաստակամություն հայտնել փոխել Սահմանադրությունը և փաստացի դարձրել Ալիևին Սյունիքի ճանապարհի «փայատեր»։
🚨 Արդյունքը –
🇦🇿 Ադրբեջանն ու 🇺🇸 ԱՄՆ-ը ստացան հստակ և երկարաժամկետ ռազմավարական ու տնտեսական օգուտներ՝ ամրապնդելով իրենց դիրքերը տարածաշրջանում։
🇦🇲 Հայաստանը՝ ժամանակավոր շունչ, բայց նաև նոր կախվածություններ, սահմանափակ ինքնիշխանություն և աշխարհաքաղաքական պայթունավտանգ կիզակետում հայտնվելու վտանգ։
Բնական է, որ հակապետական և կոլոբորանտ իշխանությունը հրճվանքի մեջ է՝ «ինքնիշխանություն» տերմինի գռեհիկ շահագործմամբ:
Իսկ Հանրապետության բոլոր կողմնակիցները՝ անկախ քաղաքական տարաձայնություններից, պարտավոր են համախմբվել՝ Անկախության շարժում սկսելու համար:
Սուրեն Սուրենյանց; Ֆեյսբուք