11/08/2025

Երգիչ Գրիգորի Եսայանն ինստագրամում անդրադարձել է «Զվարթնոց»-ում իր հետ պատահած միջադեպին. Լուսանկար

Երգիչ Գրիգորի Եսայանն ինստագրամյան իր էջում անդրադարձել է «Զվարթնոց» օդանավակայանում իր հետ պատահած միջադեպին։

«Բարև բոլորին, իմ մասին լուրերը շատ են տարածվել, ու գիտեմ՝ շատերն անհանգստանում են: Ճշմարտությունն այն է, որ եղել է մի դեպք, որը մի փոքր չափազանցված է ներկայացվել մամուլում ու սոցիալական ցանցերում։

Բայց ուզում եմ վստահեցնել բոլորին, որ իրավիճակը լիովին հարթվել է՝ շնորհիվ ներքին ուժերի և ինձ հետ գտնվող հավատարմատար ընկերների աջակցության։

Շնորհակալ եմ բոլորին, ովքեր անհանգստանում են ու աջակից են»,-սոցիալական ցանցում հրապարակած տեսանյութին կից գրել է երգիչը։

Հավելենք, որ ավելի վաղ մամուլում լուրեր էին տարածվել «Զվարթնոց» օդանավակայանում Գրիգորի Եսայանի ձերբակալության մասին։

Գրիգորի Եսայանը՝ «Զվարթնոց» օդանավակայանում իր հետ պատահածի մասին