16/10/2025

Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագիր ստորագրված չէ, բայց ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման դիմումը ստորագրված է

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը.

Երեւանը պատրաստ է ստորագրել ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման դիմումը խաղաղության պայմանագրի ստորագրման օրը, այսպես ասած՝ համատեղ: Սա ամիսներ շաարունակ ազդարարվող պաշտոնական դիրքորոշումն էր:

Կրկնեմ, այդ դիրքորոշումը խոսում էր պայմանագրի ՍՏՈՐԱԳՐՄԱՆ հետ համատեղ դիմումը ստորագրելու մասին, այլ ոչ թե նախաստորագրման: Փաստ է, որ Երեւանը նահանջել է իր դիրքորոշումից եւ գնացել միակողմանի զիջման:

Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագիր ՍՏՈՐԱԳՐՎԱԾ չէ, բայց ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման դիմումը ստորագրված է: