11/08/2025

Թրամփը կխնդրի Ալիևին ազատ արձակել բոլոր ռազմագերիներին

Free Armenian Hostages  ֆեյսբուքյան էջը տեսանյութ է հրապարակել Նիկոլ Փաշինյանի եւ  ԱՄՆ նախագահ Թրամփի զրույցից, նշված է, որ Թրամփը  խոսում է Բաքվում պահվող 23 հայ քրիստոնյաների մասին և ասում, որ կխնդրի Ալիևին ազատ արձակել նրանց։

«Կարծում եմ նա կանի դա ինձ համար», – ասում է Թրամփը։ Ռուբեն Վարդանյանի փաստաբան Ջարեդ Գենսերը մեկնաբանեց այս պահը՝ այն անվանելով «մեծ քայլ առաջ»։

US President Donald J. Trump is talking about 23 #Armenia|n Christians who are being held in prisons in Baku, Azerbaijan. He promises to ask Aliyev about their release. “I think he’ll do it for me”, says President Trump.

Ruben Vardanyan’s lawyer Jared Genser commented on this moment calling it “A big step forward”.