11/08/2025

Կանադան մտահոգություն է հայտնել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ

Կանադայի արտաքին գործերի նախարարի խորհրդարանական քարտուղար Ռոբ Օլիփհանթը X-ի իր էջում գրառում է կատարել՝ մտահոգություն հայտնելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ:

«Հայաստանում ստեղծված իրավիճակը, ներառյալ Բագրատ եւ Միքայել արքեպիսկոպոսների կալանավորումն, ինչպես նաեւ ատելության խոսքի աճը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի նկատմամբ, լուրջ մտահոգություններ են առաջացնում։

Կանադան գնահատում է իր գործընկերությունը Հայաստանի հետ՝ մի հարաբերություն, որը հիմնված է ժողովրդավարական կառավարման, մարդու իրավունքների եւ օրենքի գերակայության անկողմնակալ կիրառման ընդհանուր համոզմունքի վրա։

Մենք վստահ ենք, որ Հայաստանի իշխանությունները կգործեն այս սկզբունքները պահպանելու ուղղությամբ։ Աշխարհի այդ տարածաշրջանում աճող անկայունության պայմաններում Հայաստանի ժողովրդավարական առաջընթացն առավել քան երբեւէ կարեւոր է՝ ինչպես իր ժողովրդի, այնպես էլ ողջ տարածաշրջանի համար», – նշել է նա։