CNN-ը ռուս-իրանական հատուկ հաղորդմամբ անդրադարձել է ռուս-իրանական հարաբերություններում «ճեղքվածքին»:
Այդ մասին հաղորդում և ընդարձակ մեջբերումներ է անում իսրայելական vesty.go.il ռուսալեզու կայքը:
Ամենաուշագրավը, թերևս, Իրանի նախագահի աշխատակազմին առընթեր Ռազմավարական ուսումնասիրությունների կենտրոնի փորձագետ Ալի Ակբար Դարեյնիի տեսակետն է:
«Իրանը, թերևս, սպասում էր, որ Ռուսաստանը կանի ավելին կամ առանց (Իսրայելի հետ պատերազմին) ուղղակի մասնակցության պարտավորության լրացուցիչ քայլեր կձեռնարկի:
Նա կարող էր ռազմական միջամտություն չցուցաբերել, բայց կարող էր ուժեղացնել օպերատիվ աջակցությունը սպառազինությունների մատակարարմամբ, տեխնոլոգիական աջակցությամբ, հետախուզական տեղեկությունների փոխանակմամբ կամ նման որևէ այլ բանով»,-ասել է իրանցի փորձագետը:
Պարզորոշ հասկացվում է, որ իսրայելա-իրանական պատերազմում, որին վերջին երկու օրերին միացել է Միացյալ Նահանգները, Թեհրանը Մոսկվայից ոչ մի աջակցություն չի ստացել: Ուշագրավ է, որ CNN-ի հաղորդումը հաջորդում է իրանական բարձրաստիճան պատվիրակության Մոսկվա այցին, իսկ իրանցի վերլուծաբանի գնահատականը, կարծես, վկայում է, որ այդ ընթացքում Ռուսաստանն Իրանին որևէ էական խոստում չի տվել:
Առավելագույնը, որ արեւմտյան հետախուզական ծառայություններից մեկի ներկայացուցիչը կանխատեսել է, կարող է լինել C 400 հակաօդային և հակահրթիռային համակարգի վաճառքը լինել:
Նույն աղբյուրը, սակայն, CNN-ին ասել է, որ Ռուսաստանի նման օտարոտի կեցվածքը «զարմանալի չէ, քանի որ այն արտահայտում է Իրանի հետ Մոսկվայի համագործակցության բացարձակապես գործնական և օգտապաշտական բնույթը»:
Նրա գնահատմամբ, Ռուսաստանը «երբեք սեփական շահերից այնկողմ միջամտություն չի ցուցաբերում, եթե անգամ գործընկերը, տվյալ դեպքում իր համար կենսական նշանակություն ունեցող ԱԹՍ-երի մատակարարը, ենթարկվում է ուղղակի հարձակման»:
Այլ իրազեկ աղբյուրներ բացատրել են, որ Ռուսաստանը Ելաբուգայում հիմնադրել և շահագործման է հանձնել «Շեհեդ» ԱԹՍ-երի սեփական արտադրություն, և եթե նախկինում դրանք հատը 200 հազարով գնում էր Իրանից, ապա այսօր արտադրում է՝ յուրաքանչյուրի վրա ծախսելով ոչ ավելի, քա 60-70 հազար դոլար:
Ճիշտ է, հետախուզական աղբյուրները դիտարկել են ռուսաստանյան ИЛ 76 ռազմա-տրանսպորտային ինքնաթիռի Մոսկվա-Թեհրան մեկ թռիչք, բայց դա CNN-ի փորձագետների գնահատմամբ՝ «հազիվ թե վկայում է ռուս-իրանական ռազմավարական համագործակցության խորացման միտումների մասին»:
Այս համատեքստում կարևորվում է, որ Իրանի արտաքին գործերի նախարարությունը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը: Թեհրանը համարում է, որ դա «տարածաշրջանում կայուն խաղաղությունն իրացնելուն ուղղված կարևոր քայլ է»:
Պաշտոնական Թեհրանն ընդգծել է, որ կշարունակի Հայաստանի և Ադրբեջանի հետ «կառուցողական համագործակցությունը՝ հանուն տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման, երկկողմ և տարածաշրջանային համագործակցությամբ տնտեսական զարգացման»:
Բաց մի թողեք
«Ազատության աջակցության ակտի» 907-րդ ուղղումը և Թրամփ – Փաշինյան – Ալիև հանդիպումը
Ադրբեջանը կանգնում է Ռուսաստանի դեմ պատերազմողների շարքում
Ռուսաստանը «միտումնավոր աղտոտել է Բաքու – Ջեյհան նավթամուղը» և ռմբակոծել