03/12/2025

Ինչ է տեղի ունեցել Ջենիֆեր Լոպեսի համերգից հետո

Ամերիկացի փոփ երգչուհի Ջենիֆեր Լոպեսի համերգից հետո լուրջ վնաս է հասցվել Ուզբեկստանի «Բունյոդկոր» մարզադաշտի խոտածածկին։

Այս մարզադաշտը հանդիսանում է ինչպես Ուզբեկստանի ազգային ֆուտբոլային հավաքականի, այնպես էլ «Բունյոդկոր» ակումբի հիմնական խաղադաշտը։

Համերգից հետո ծածկույթը զգալիորեն վնասվել է, և այն վերականգնելու համար պահանջվում է մոտ երկու ամիս, ինչը կարող է խաթարել նախատեսված ֆուտբոլային հանդիպումների անցկացումը։

Նման դեպք նախկինում արձանագրվել է նաև Հայաստանում, երբ մարզադաշտի խոտածածկը վնասվել էր համերգից հետո։