19/08/2025

Սա «տրանսպորտային կապերի նորմալացում» չէ, այլ՝ կախվածության և նվաստացման միջանցք

Միայն Փաշինյանի ենթակաների այլընտրանքային իրականության մեջ կարող է Զանգեզուրի միջանցքի փաստացի հանձնումը ներկայացվել որպես «ստրատեգիական հաղթանակ»։

Երբ դուք հանձնում եք ձեր երկրի ամբողջ լայնքով՝ արևելքից արևմուտք ձգվող մի գոտի, որը պետք է վերահսկի երրորդ երկիրն ու օգտագործի Ադրբեջանը 99 տարի՝ առանց մաքսային վերահսկողության, առանց սահմանային ստուգումների և առանց նույնիսկ տարրական իրավունքի ստուգելու, թե ինչ է անցնում, դուք զիջում եք ձեր ինքնիշխանությունը։ Ոչ մի քաղաքական հնարք չի կարող փոխել այս իրականությունը։

Դուք վարձակալությամբ տալիս եք ձեր ինքնիշխանության մի մասը առնվազն երկու սերունդով։ Դա դիվանագիտություն չէ՝ դա ազգային արժանապատվության վաճառք է։

Հայտարարությունները, թե «Ադրբեջանը չստացավ այն, ինչ ուզում էր» և թե «սա չի վնասում Հայաստանի ինքնիշխանությանը», վիրավորանք են հայ ժողովրդի բանականությանը։ Պետականության ոչ մի լուրջ ընկալման մեջ հնարավոր չէ, որ օտար երկրին՝ նրա պայմաններով, տրվի անխոչընդոտ անցում քո տարածքով և դա համարվի ինքնիշխանության պահպանում։

Սա «տրանսպորտային կապերի նորմալացում» չէ, այլ՝ կախվածության և նվաստացման միջանցք, խրված Սյունիքի սրտում։ Դա խորը վերք է, կտրած Հայաստանի մարմնի մեջ։

Only in the alternate reality of Pashinyan’s cheerleaders can Armenia’s effective surrender of the Zangezur corridor be portrayed as a “strategic win.” When you hand over a strip of land spanning the full width of your country — east to west — to be supervised by a third country and used by Azerbaijan for 99 years, without customs, without border control, and without even the basic right to inspect what passes through, you are surrendering your sovereignty. No amount of political spin can change this reality. You are leasing away a part of your sovereignty for at least two generations. That is not diplomacy — it is a fire sale of national dignity.

The claim that “Azerbaijan did not get what it wanted” and that “this does not harm Armenia’s sovereignty” insults both logic and the intelligence of the Armenian people. In no credible framework of statehood does granting a foreign power unimpeded passage through your territory preserve sovereignty.

This is not “normalizing transport links;” it is embedding a corridor of dependency and humiliation at the heart of Syunik. It is a wound cut deep into Armenia’s territorial body.

Վարդան Օսկանյան