9 տարվա համատեղ կյանքից և երեխաներից հետո հանրահայտ ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն ամուսնության առաջարկություն է արել Ջորջինա Ռոդրիգեսին:
Ջորջինան սոցիալական ցանցերում հրապարակել է մեծ քարով շքեղ մատանու լուսանկար և խոստովանել, որ համաձայնել է ամուսնանալ հայտնի ֆուտբոլիստի հետ։
«Այո, համաձայն եմ։ Այս և մյուս բոլոր կյանքերում», -գրել է նա:
Մեկ օր առաջ լրատվամիջոցներում լուրեր էին շրջանառվում, որ զույգն արդեն հասցրել էր գաղտնի ամուսնանալ։ Պատճառը վերջերս կայացած տոնակատարությունից լուսանկարներն էին, որտեղ Ջորջինան կեցվածք էր ընդունել սպիտակ զգեստով։ Միևնույն ժամանակ, ուշադիր երկրպագուները նրա մատնեմատին նկատել են մատանի, որը նման էր նշանադրության մատանուն:
Ռոնալդուն և Ջորջինան հարաբերությունների մեջ են 2016 թվականից, միասին նրանք մեծացնում են հինգ երեխա, որոնցից երկուսն ընդհանուր են։ Առաջնեկը՝ Կրիշտիանու կրտսերը, ծնվել է 2010 թվականին։ Մարզիկը հենց սկզբից հայտարարել է, որ ինքը կլինի որդու միակ խնամակալը և հրաժարվել է բացահայտել մոր ինքնությունը։ Այսօր տղան մարզվում է «Ալ-Նասր» ակումբի ակադեմիայում։
2017 թվականի ամռանը ֆուտբոլիստը դարձել է երկվորյակների՝ Մատեոյի և Եվայի հայրը, որոնք ծնվել են փոխնակ մոր միջոցով: Ռոնալդուի երեք ավագ երեխաներն էլ ծնվել են Միացյալ Նահանգներում: Ջորջինան Ռոնալդուի չորրորդ երեխային և իր առաջին դստերը՝ Ալանա Մարտինային, լույս աշխարհ է բերել 2017 թվականի վերջին՝ երկվորյակների ծնվելուց ընդամենը մի քանի ամիս անց։
2022 թվականի ապրիլին ընտանիքը կրկին ընդլայնվել է, այս անգամ Ջորջինան լույս աշխարհ է բերել ևս մեկ աղջիկ՝ Բելլա անունով, սակայն ուրախության հետ մեկտեղ ընտանիքը մեծ կորուստ է կրել, քանի որ Բելլայի հետ ծնված երկրորդ երեխան՝ Անխել անունով տղան, մահացել է ծնվելուց կարճ ժամանակ անց: Ծնողները իրենք էին առաջինը, որ խոսել են ողբերգության մասին։
Բաց մի թողեք
Արամ քահանան միայնակ է պսակադրություն արել այսօր, սարկավագները բոյկոտել են նրան
Հայաստանի հավաքականը 1։0 հաշվով պարտվեց Իռլանդիայի հավաքականին․ Լուսանկար
Հպարտության հետ զուգահեռ՝ երեխաների ուղեկիցն է անսահման կարոտը. կապիտան Արսեն Ահանյանն անմահացել է հոկտեմբերի 13-ին. Լուսանկարներ