19/08/2025

Իրանի նախագահ Փեզեշկիանին համոզելու ձևը Փաշինյանը գտել է

Պարզվում է, Նիկոլ Փաշինյանն օրերս հանձնարարել է իր աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանին՝ թեզեր պատրաստել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշկիանի հետ հանդիպման համար, հիմնավորումներ, որոնք «կնվազեցնեն Իրանի մտահոգությունները»` Հայաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ նոր պայմանավորվածությունների վերաբերյալ։

Հրապարակ թերթի աղբյուրը նշում է, որ Փաշինյանն առաջարկել է Փեզեշկիանին՝ փաստեր ներկայացնել այն մասին, որ հայկական սահմանների մոտ Ադրբեջանի եւ Թուրքիայի ռազմական ակտիվությունն է աճելու, այլ ոչ թե ամերիկյան։

Նրա կարծիքով՝ նման մոտեցումը կարող է փոխել հանդիպման օրակարգը եւ մեր հարեւանի վերաբերմունքը վաշինգտոնյան համաձայնությունների հանդեպ։

Ի դեպ, երեկ Փաշինյանը մեծ թվով հեռախոսային խոսակցություններ է ունեցել

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի, Վլադիմիր Պուտինի, Մասուդ Փեզեշկիանի, Ռեջեփ Էրդողանի, Էմանուել Մակրոնի, Հորդանանի նախագահի հետ: Բնականաբար, հաշվետվություն է տվել եւ մասամբ փորձել է հարթել վաշինգտոնյան փաստաթղթերից ստեղծված տպավորությունն ու հանգստացնել իր զրուցակիցներին, որ իրենց շահերին ոչինչ չի սպառնում: Թե որքանով է դա նրան հաջողվել, պարզ չէ: