18/08/2025

Ով է Սրբուհի Գալյանի 26-ամյա նոր խորհրդականը

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի խորհրդական Նորայր Շողիկյանն այսօր հայտնեց, որ հեռանում է նախարարի խորհրդականի պաշտոնից, նա նախկինում նախարարի խոսնակն էր։

Իսկ քիչ առաջ հայտնի դարձավ, որ Գալյանն արդեն Շողիկյանին փոխարինող է գտել՝ 1999թ․-ին ծնված Վազգեն Մուրադյանը։ 26-ամյա երիտասարդն իր աշխատանքային գործունեության ընթացքում որեւէ լուրջ պաշտոն չի զբաղեցրել։

Վազգեն Մուրադյանի կենսագրականում կարդում ենք․ 2022 թ․ փետրվարից հունիս ամիսներին անցել է մասնագիտական պրակտիկա Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի քրեական արդարադատության և զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության դեպարտամենտում:

2022 թ․ հուլիսի 11-ից 2024 թվականի նոյեմբերի 7-ը եղել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի օգնական: 2024 թ․ նոյեմբերի 7-ից 2025 թվականի օգոստոսի 11-ը եղել է ՀՀ արդարադատության նախարարության կառուցվածքային ստորաբաժանումներում առանձին գործառույթներ համակարգող խորհրդական:

2016-2024թթ․ սովորել է ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետում՝ բակալավրիատ, ապա մագիստրատուրա։

Արձանագրենք, որ Սրբուհի Գալյանը կրկին ապացուցում է, որ իր կադրային ընտրությունները ոչ թե փորձի ու անցած ճանապարհի, այլ անձնական համակրանքների ու հովանավորչության վրա են հիմնված։

Թե 26-ամյա անձն ինչ խորհուրդներ է տալու նախարարին, պարզ չէ, պարզ է միայն, որ Գալյանն իրենից երիտասարդ ու իրենից անփորձ անձանցով է համալրում նախարարությունը՝ բացառապես ինքնահաստատման համար։

Ով է Սրբուհի Գալյանի 26-ամյա նոր խորհրդականը