Առաջին անգամ կենտրոնացա ՔՊ պատգամավորի անվան վրա։ Կարդացի նրա գրառումը ու ինքս ինձ ասացի՝ ո՜նց է համապատասխանում անունը էության հետ։ Հազվադեպ է լինում, երբ մարդու անունն ու էությունը համընկնում են։ Այս պարագայում ՔՊ պատգամավոր Արուսյակը համապատասխանում է իր անվանը։
Հրապարակ թերթը գրել է․ Սա եզակի դեպք է և ներողություն եմ խնդրում նույն անունը կրող իգական սեռի ներկայացուցիչներից։ Խնդրում եմ Արուսյակ անունը կրող աղջիկները, կանայք գրածս իրենց վրա չվերցնեն՝ վիրավորվեն կամ փոխեն իրենց անունը։
Նորից եմ կրկնում՝ եզակի դեպք է, երբ մարդու անունը համապատասխանում է իր էությանը։ Մենք Արուսյակ անունով հրեշտակներ ունենք, որոնք իրենց բարձունքում են, չեն իջել երկնքից։ Իսկ այս Արուսյակը գահավիժել է։
Ահա թե ինչ է ասում ՔՊ պատգամավոր կոչեցյալ Արուսյակ Ջուլհակյանը․ «Քանի մենք ենք իշխանության, ՀՀ-ն ԼՂ-ի բնակիչների վերադարձի նպատակ չի հետապնդելու»։ Դետալ առ դետալ չբարձրաձայնեմ նրա զառանցանքները, որովհետև դրանք իրենը չեն, ասել են ասի՝ ասել է։ Ինքը հետևել է այն հրահանգներին, ինչ թելադրել են։
Փորձեմ Աստվածաշնչով բացատրել իր անվան համապատասխանությունն իր էությանը․ «Արդ, ինչպես երկնքից ընկավ արուսյակը, որ ծագում էր առավոտյան. նա, որ ուղարկվում էր բոլոր ազգերին, ընկավ գետին ու խորտակվեց: Մտքիդ մեջ ասում էիր. «Երկինք կբարձրանամ, իմ գահը կդնեմ երկնային աստղերից ավելի վեր. կնստեմ բարձր լեռան վրա, …կբարձրանամ ամպերից էլ վեր, կնմանվեմ Բարձրյալին» (Եսայի ԺԴ 12-14, նաեւ` Եզեկիել ԻԸ 17):
Եվ երբեմնի Արուսյակ հրեշտակը, կամենալով «նմանվել Բարձրյալին», հենց հպարտության պատճառով գահավիժեց երկնքից եւ դարձավ սատանա: Աստվաշնչյան կապն եմ ուզում բացատրել։ Արուսյակի համար «բարձրյալը» Նիկոլ Փաշինյանն է։ Նրա փափագն էր՝ երկինք բարձրանալ, նստել ազգային ժողովի պատգամավորի, նախագահի աթոռին։
Նմանվել իր «բարձրյալին», կրկնել այն, ինչ իր «բարձրյալն» է ասում, բայց տեսա՞ք ինչ եղավ։ Նա գահավիժեց, վայր ընկավ երկնքից ու դարձավ սատանա։ Իր մի ամբարտավան քայլով վայր ընկավ․․․ ու դարձավ հանրության համար իսպառ վերացած, անընդունելի մեկը։
Կարդացեք նրա մասին արված գրառումները, որոնք կարող են չազդել միայն այն մարդուն, ով կորցրել է վաղուց իր դեմքը։
Աստվածաշունչը պատմում է, թե ինչպես է Արուսյակը սատանա դառնում։ Սատանան մեր օրերում հանրության կողմից չընդունված, ամենամեղմ բառն եմ օգտագործում, մարդն է։
Բաց մի թողեք
Աջապահյանի կալանքի երկարաձգո՞ւմն է, որ պիտի «զարդարի» ու նոր շտրիխներ հաղորդի Նիկոլ Փաշինյանի կերպարին
Ինչպես բարձրացնենք հանրության իմունիտետը
Գողությունը վերացնելու փոխարեն ՀԷՑ-ի նոր տնօրինությունը որոշել է կոստյում հագցնել բոլոր էլեկտրիկներին