«Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը ենթադրում է դրա ստորագրման և վավերացման հետագա քայլերի անհրաժեշտություն։
Բաքուն ակնկալում է, որ Հայաստանի Սահմանադրության մեջ փոփոխություններ կկատարվեն՝ Ադրբեջանի նկատմամբ մնացած տարածքային պահանջները վերացնելու համար»։
Այս մասին NE Global-ին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը։
Նրա խոսքով՝ ստորագրված փաստաթուղթը հաստատել է Ադրբեջանի հավատարմությունը խաղաղության օրակարգին։
Հռչակագրի այլ կարևոր կետերի շարքում Ամիրբեկովը նշել է կողմերի հանձնառությունը՝ բացելու տրանսպորտային և հաղորդակցական կապերը, այդ թվում՝ ապահովելով Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև անխոչընդոտ հաղորդակցությունը։
Փաստաթղթում նաև նշվում է ԱՄՆ հատուկ նախագիծը՝ «Թրամփի երթուղին միջազգային խաղաղության և բարգավաճման համար» (TRIPP), որը պետք է իրականացվի Հայաստանի տարածքում։
Բացի այդ, Ամիրբեկովը ԵԱՀԿ գործող նախագահին ուղղված համատեղ դիմումը՝ Մինսկի գործընթացը և դրան առնչվող կառույցները փակելու առաջարկով, անվանել է կարևոր քայլ՝ խաղաղության և հարաբերությունների կարգավորման հիմնական խոչընդոտներից մեկը վերացնելու ուղղությամբ։

Բաց մի թողեք
Նա փայլուն ընդունակություններ ունի «մարգարեության» հարցում
ՀԱՊԿ-ում հույսը չեն կորցրել, որ Հայաստանը ճիշտ որոշում կկայացնի
Ադրբեջանը սպառնում է Թուրքիային՝ չբացեք ՀՀ սահմանն առանց իմ համաձայնության