«Թուրքմենստանից վերադառնալուց հետո Նիկոլ Փաշինյանը թեպետ արագացված ռեժիմով սկսել է քննարկել նոր սահմանադրության հայեցակարգը եւ հանձնարարել է արագացնել պրոցեսը, սակայն ԱԺ թիմում խոր անորոշություն է՝ ինչպես են ընդունելու նախագիծը, հանրաքվե նշանակելու որոշում կայացնեն` չունենալով սահմանադրական մեծամասնություն։
«Հրապարակ» թերթը գրում է. Մենք երեկ նկարագրել էինք Փաշինյանի ճանապարհային քարտեզն այս հարցում, սակայն ՔՊ խմբակցությանը դեռ ոչինչ չի ասվել: Իսկ իշխող ֆրակցիայում խուլ բողոք կա խմբակցության ղեկավար Արուսյակ Մանավազյանից, երանությամբ են հիշում նրա նախորդ Հայկ Կոնջորյանին, որը պարբերաբար քաղաքական լիկբեզ էր անցկացնում ֆրակցիայի հետ, թե ինչն ինչպես է, իսկ Մանավազյանը, նրանց խոսքով, միայն որպես ներկա-բացակա անող եւ քվեարկության կանչող վերակացու է աշխատում։

Բաց մի թողեք
Պարգեւատրումներից չեն կշտանում
Գեւորգ Թորոսյանի ծրագիրը դժգոհությամբ է ընդունվել իշխանական վերնախավի կողմից․ Լուսանկար
Միջամտությունները հասցրել են նրան, որ, օրինակ, ՀՅԴ-ն չի առաջադրվել