15/10/2025

Ձերբակալվել են ՆԳՆ Տավուշի մարզի հաշվառման-քննական բաժնի պետն ու ևս 14 անձ

Ձերբակալվել են ՆԳՆ ոստիկանության Տավուշի հաշվառման քննական բաժնի պետն ու ևս 14 անձ: Գործն առնչվում է  վարորդական վկայական տրամադրելու դիմաց կաշառք ստանալուն։

Հակակոռուպցիոն կոմիտեից հաստատեցին տեղեկությունը՝ նշելով, որ Հակակոռուպցիոն կոմիտեի և ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության աշխատակիցների հետ համատեղ իրականացված քննչական և օպերատիվ-հետախուզական համալիր միջոցառումների արդյունքում ձերբակալվել է 15 անձ, այդ թվում՝ ՀՀ ՆԳՆ Տավուշի մարզի հաշվառման-քննական բաժնի պետը։

Քրեական վարույթն առնչվում է բազմաթիվ քաղաքացիների կողմից կաշառքի դիմաց վարորդական վկայականներ ստանալու՝ առերևույթ հանցագործության դեպքերին։