18/08/2025

40-ամյա տղամարդը 58-ամյա կնոջը գցել է բազկաթոռին, պահանջել, որ նա մերկանա, հակառակ դեպքում կզրկի կյանքից

Արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։

ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի բաժիններից մեկում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ մարտ ամսին Երևանի բնակիչ 40-ամյա տղամարդը ծեծի է ենթարկել Երևանի բնակիչ 58-ամյա կնոջը՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։

Ինչպես հայտնում է սկզբնաղբյուրը, ըստ օպերատիվ տվյալների՝ տղամարդը բացի մարմնական վնասվածքներ պատճառելուց՝ կնոջը գցել է բազմոցին, ձեռքը դրել սեռական օրգանի վրա և հայտնել, որ շորերը հանի, հակառակ դեպքում կսպանի, ինչից անմիջապես հետո կինը գնացել է իր ննջասենյակ, ամբողջությամբ մերկացել, իսկ տղամարդը, օգտվելով հանգամանքից, տնից հեռացել է։

Սկզբնաղբյուրի տեղեկություններով՝ ոստիկանությունում տվյալներ են ստացվել նաև այն մասին, որ բացի այդ դեպքից՝ այս տարվա օգոստոսի 9-ին տղամարդը ալկոհոլի ազդեցության տակ մոտեցել է կնոջը, նրան կամքին հակառակ գցել բազկաթոռին, բացել իր սեռական օրգանը և զբաղվել ինքնաբավարարմամբ, պահանջել է, որ հանի շորերը, հակառակ դեպքում կհարվածի։

Վերոգրյալը ուղեկցվել է տղամարդու կողմից կնոջ հասցեին սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնելով։

Դեպքի փաստով ոստիկանության բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության տվյալ վարչական շրջանի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ տղամարդուն հայտնաբերելու ուղղությամբ։