ԱՄՆ հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆը օգոստոսի 17-ին հայտարարել է, որ Ռուսաստանը զիջումների է գնացել Ուկրաինայի 5 շրջանների հարցում՝ Ալյասկայում ամերիկյան կողմի հետ բանակցություններից հետո։
Ամերիկացի պաշտոնյան համապատասխան հայտարարությունն արել է CNN-ի եթերում։ Նա կիսվել է Վաշինգտոնի և Մոսկվայի միջև կնքված համաձայնագրերի վերաբերյալ որոշ մանրամասներով։
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն սկսել է «որոշակի չափավորություն» նկատել Մոսկվայի կողմից վերջնական խաղաղության համաձայնագրի հասնելու մտքում, ինչը, ենթադրաբար, «խրախուսելի» է։ Նա նշել է, որ եվրոպացի առաջնորդներն արդեն տեղեկացված են այդ մասին։
Մոսկվան զիջումների է գնացել Ուկրաինայի հինգ շրջանների հարցում։ Ըստ պաշտոնյայի՝ Ռուսաստանի կողմից համաձայնեցված զիջումները չեն վերաբերում ամբողջ Ուկրաինային։
Սթիվ Ուիթքոֆը նաև պնդել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և նրա ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինը համաձայնության են եկել «անվտանգության ամուր երաշխիքների» շուրջ։
Այսպիսով, ինչպես նշել է պաշտոնյան, ԱՄՆ-ն և Ռուսաստանն արդեն համաձայնության են եկել Ուկրաինայի անվտանգության երաշխիքների շուրջ, և ենթադրաբար ամեն ինչ կախված է Կիևից։
Սակայն նա հավելել է, որ «զիջումները», որոնց Ռուսաստանը համաձայնել է, իրականում կայանում են նրանում, որ նա «չի գրավի Ուկրաինայի ամբողջ տարածքը»։ Այս հարցը, ըստ նրա, կքննարկվի Վլադիմիր Զելենսկու հետ Միացյալ Նահանգներում։
Հիշեցնենք, որ Սթիվ Ուիթքոֆը ներկա է եղել «3+3» ձևաչափով բանակցություններին և թղթի վրա գրառումներ է արել զրույցի ընթացքում։ Ամերիկյան կողմից հանդիպմանը մասնակցել է նաև ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
Ինչպես հայտնել ենք՝ Ալյասկայում Թրամփի և Պուտինի բանակցություններից հետո Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել էր, որ երկար, իմաստալից զրույց է ունեցել նախագահ Դոնալդ Թրամփի հետ, սկզբում՝ առանձին, ապա՝ եվրոպացի առաջնորդների մասնակցությամբ։
Զելենսկին հայտնել է, որ օգոստոսի 18-ին կմեկնի Վաշինգտոն՝ Թրամփի հետ հանդիպման: Վաշինգտոն կուղևորվեն նաև եվրոպական երկրների առաջնորդները:
Ալյասկայում կայացած գագաթնաժողովի ժամանակ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին է ներկայացրել Կրեմլի առաջարկները Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու վերաբերյալ:
Այս մասին ասվում է Reuters-ի կողմից հրապարակված ծավալուն հոդվածում։ Հաղորդվում է, որ Պուտինի պահանջները Ուկրաինայի նկատմամբ վերաբերում են տարածքներին, պատժամիջոցներին և ռուսաց լեզվին Ուկրաինայում:
Հիշեցնենք՝ Ալյասկայի Անքորիջ քաղաքի ռազմաօդային ուժերի Էլմենդորֆ-Ռիչարդսոն ռազմաբազայումում հանդիպել են ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփը և Վլադիմիր Պուտինը:
Հանդիպումն անցել է «3+3» ձևաչափով, հիմնական թեման՝ Ուկրաինայում պատերազմի ավարտի շուրջ բանակցությունները: Հանդիպմանը ռուսական կողմից մասնակցել են ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և նախագահի օգնական Յուրի Ուշակովը, ԱՄՆ-ից՝ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Ուիթքոֆը:
Սա ռուս-ուկրաինական լայնածավալ և երկարատև պատերազմից ի վեր ԱՄՆ-ի և Ռուսաստանի առաջնորդների առաջին հանդիպումն է եղել:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Ալյասկայում կայացած գագաթնաժողովում Ուկրաինայի կարգավորման հարցը քննարկելիս, պահանջել է երաշխիքներ, որ ռուսաց լեզուն կրկին պաշտոնական կդառնա Ուկրաինայում, և որ ուղղափառ եկեղեցիները անվտանգություն կունենան, հաղորդում է New York Times-ը՝ հղում անելով տեղեկացված եվրոպացի պաշտոնյաներին։
«Պաշտոնյաների խոսքով՝ Պուտինը նաև պահանջել է երաշխիքներ, որ ռուսաց լեզուն կրկին պաշտոնական կդառնա Ուկրաինայում, ինչպես նաև ռուսական ուղղափառ եկեղեցիների անվտանգություն»։
Բաց մի թողեք
Արևմտյան ղեկավարները Պուտինին առաջարկում են «ոսկե միջին» գտնել
«Թրամփն ասել է, Թրամփը կանի» մտայնությունը, կամ՝ Ալիևի «մոսկովյան շրջադարձը»
Իրանը և Հայաստանը՝ ընդհանուր պատմության և ապագայի արտացոլում. Աբբաս Արաղչիի հոդվածը