«Ուռուցքաբանության ազգային կենտրոնի ֆինանսական ճգնաժամի շուրջ վեճերը թեժացան այն բանից հետո, երբ «Առողջության իրավունք» ՀԿ նախագահ Անուշ Պողոսյանը հրապարակեց կենտրոնի՝ 2024 թ․ ֆինանսական աուդիտի տվյալները՝ մատնանշելով միլիարդավոր վարկերի ծանրաբեռնվածությունը։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Նա հարց հղեց նախարարությանը ու վերահսկողական մարմիններին՝ ինչու է ստեղծված իրավիճակը մնում անարձագանք։ Պողոսյանի հայտարարությանը արձագանքեց կենտրոնի նախկին տնօրեն Նարեկ Մանուկյանը՝ նրան վիրավորելով ու պնդելով, թե վարկերը բնական ներդրումային գործիք են։
Սակայն փաստաթղթերը ցույց են տալիս, որ իրավիճակը միայն «նորմալ վարկային քաղաքականության» հետևանք չէ․ կենտրոնը կանգնած է լուրջ ֆինանսական ճգնաժամի առաջ։
Ուշագրավ է, որ Մանուկյանը նախկինում նույնքան ակտիվ չէր, երբ Պետական վերահսկողական ծառայությունը հայտնաբերում էր ուռուցքաբանական հիվանդներից ապօրինի նվիրատվությունների գանձման փաստեր։
Ավելին՝ Նարեկ Մանուկյանի կենսագրության մեջ առկա է մեկ այլ սկանդալ․ 2019 թ. հոկտեմբերի 4-ին նա, որպես Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, կասկածվել է նույն կենտրոնի բժիշկ Վահագն Համբարձումյանին ծեծի ենթարկելու համար։
Գագիկ Շամշյանի տեղեկություններով՝ միջադեպը տեղի է ունեցել տնօրենի աշխատասենյակում՝ վիճաբանության ժամանակ, երբ բժիշկը պարզաբանում էր պահանջում իր հոր աշխատանքից ազատման կապակցությամբ։ Վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, ինչի հետևանքով բժիշկ Համբարձումյանը ստացել է քթի վնասվածքներ։
Այս փաստը ոչ միայն լույս է սփռում Մանուկյանի կառավարման «ոճի» վրա, այլ նաև հարց է առաջացնում՝ արդյո՞ք մարդը, որը նման մեթոդներով է հարաբերությունները կարգավորում սեփական աշխատակիցների հետ, կարող է ընդդիմադիր դաշտում դիրքավորվել, բարերար Սամվել Կարապետյանի թիմ փորձել մտնել:
Ի դեպ, բժշկի քիթ կոտրող Նարեկ Մանուկյանը ՔՊ-ական Արսեն Թորոսյանի ընկերն է, և այդ արարքը թույլ է տվել Թորոսյանի ղեկավարման տարիներին»։
Բաց մի թողեք
10 մարզ, 10 հիվանդանոց. ինչու է նախարարն օպտիմալացնում ԲԿ-ները
Իրականության խեղաթյուրում․ վարչապետի «համերգային քաղաքականությունը»
Սամվել Կարապետյանի շուրջ ձևավորվող քաղաքական նախաձեռնության մանրամասները