19/10/2025

Կայանված մեքենաները հանում են՝ ճռիկ-վռիկներ Երևանում․ Տեսանյութ

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը օգոստոսի 18-21–ը կլինի Հայաստանում։ Այդ պատճառով Երեւանի փոքր Կենտրոնում սկսվել են պարեկային ծառայության աշխատակիցների կողմից տեղանքի «մաքրման» աշխատանքներ։

Հրապարակ թերթը գրել է․ Նկատեցինք, որ ճանապարհի աջ հատվածներում, որտեղ մշտապես մեքենաներ են կայանված, պարեկային ծառայությունը «տարհանման ծառայության» ավոտմեքենաներով հեռացնում են մեքենաները։

Ինչպես նաեւ ուժեղացված ծառայություն են իրականացնում պարեկները՝ Երեւանի փոքր Կենտրոնի փողոցներով ճռիկ-վռիկ անելով։