Չեք հավատա, բայց էն ինչ ասում, խոսում ու հայտարարում է Փաշինյանը էս երկրի 70-75%-ին չի հետաքրքրում, ոչ լսում են, ոչ հետևում, ոչ էլ ինֆորմացվում, թե ինչ է ասում իրենց համար կամ, ինչ է բերել իրենց համար: Էսօրվա ելույթը նույն բախտին է արժանացել:
Նրա արտադրած քաղաքական պրոդուկտը սպառում է իրեն ակտիվը և իրեն ընդդիմադիր ակտիվը:
Հիշեցնեմ կրկին, որ այդ երկու ակտիվները միասին 25%-ից 30% են առավելագույնը: FB քաղաքական խառնարանը, էմոցիաները, ծավալները ոչ մի առնչություն չունեն գետնի վրայի և ռեալ պոլիտիկի հետ: Ցավոք ռեալ պոլիտիկի դաշտում Փաշինյանը մնում է դեռ միակը, ով այդ 75%-ից սպասելիքներ ունի և արտադրում է քաղաքականություն՝ ակնկալիքներ ունենալով նրանցից, ձայնի տեսքով:
Նա գիտի, որ այդ 75%-ին նա չի հետաքրքրում և դժվարանում է նրանց ականջները իր քաղաքական աղբը լցնել: Այնքան է դժվարանում, որ այսօր փորձ արեց նրանց անունից էլ վարժություն անել, թե բա «եթե համաձայն չլինեին կգային հեղափոխություն կանեին, ինձ կհանեին»:
Թե դուք ինչքան կխոսեք, ինչքան կմեղադրեք, ինչքան կզարմանաք, ինչքան կդատափետեք, ինչքան կմեղադրեք Փաշինյանին, միևնույն է դա կմնա հենց FB խառնարանում կամ տարբեր ընդդիմադիր լրատվամիջոցների տաղավարներում և նույնիսկ ԱԺ ամբիոնում անշարժ, եթե չունենա իր քաղաքական կապիտալիզացիան ի դեմս առաջարկի, ի դեմս Փաշինյանի հակաքաղաքականության:
Իսկ հակաքաղաքականությունը միայն FB չէ, ինտերվյուն և տաղավարային ելույթը չէ, դա հենց աշխատանքն է 75% ընտրազանգվածի հետ, իր դարդով, խնդրով, հուզումներով ու համոզմունքներով, սպասումներով:
Դադարեք աշխատել այդ 30% դեմ և կողմ ընտրազանգվածի մեջ: Դուրս եկեք այդ խառնարանից, դրսում ևս կյանք կա, որը միայնակ ա Փաշինյանի մարտահրավերների առաջ, օտարացած նրանից, բայց օգտագործվում է, որպես գործոն նրա կողմից, մինչդեռ կարող է դառնալ նրա հակաքաղաքականության լիակատար ու լրջագույն գործոն:
Վլադիմիր Մարտիրոսյան
Բաց մի թողեք
Փաշինյանի երեկվա հայտարարություններից հետո ձեր գործունեությունը դառնում է անիմաստ ու ավելորդ. Դեմոյան
Նիկոլ Փաշինյանը՝ Հայաստանի ներքաղաքական կյանքի ապակայունացման գլխավոր գործոն․ Տեր-Պետրոսյան
Շատ պարզ է՝ որն է իշխանության նպատակը․ Աբրահամյան