«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի տնօրենի նախկին ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը երեկ՝ օգոստոսի 18-ին, դատական նոր հայց է ներկայացրել ՀԷՑ-ի դեմ։
Դավիթ Ղազինյանը, ըստ «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգում առկա տեղեկատվության, պահանջում է ՀԷՑ-ին պարտավորեցնել 2025 թվականի հուլիսի 14-ի ՀԷՑ կանոնադրության մեջ կատարված փոփոխությունները պետական գրանցման ներկայացնել, իրեն վերականգնել տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնում, ինչպես նաև ՀԷՑ գործադիր մարմնի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունները կատարող անձի և ժամանակավոր կառավարչի միջև լիազորությունների սահմանները որոշել։
Հայցը մակագրվել է Երևանի քաղաքացիական դատարանի դատավոր Անի Միքայելյանին։
Հիշեցնենք, որ Փաշինյանի կողմից ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ է նշանակվել Ռոմանոս Պետրոսյանը։ Վերջինս լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ՀԷՑ գլխավոր տնօրենի պաշտոնակատարի վերաբերյալ հարցին, ընդգծել էր՝ «Դավիթ Ղազինյանը ձև չունի մնալու, որովհետև ՀԷՑ-ն այս վիճակին հասցնողներից մեկը այդ նույն պաշտոնյան է»:






Բաց մի թողեք
Աղջիկների վեճ՝ Բրյուսովի համալսարանում. ծեծկռտուքի բոլոր մասնակիցները ձերբակալվել են․ ՆԳՆ
Տեր Վազգեն Հովհաննիսյանի բնակարանի անձեռնմխելիության իրավունքի խախտում է տեղի ունեցել․ Լուսանկար
ՔԿ-ն հաստատեց՝ Արշակ Սրբազանի մասնակցությամբ տեսագրությունն իր հետ առնչություն չունի